Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Միքայել Մինասյանը հարցեր է ուղղել արցախցիներին

Միքայել Մինասյանը հարցեր է ուղղել արցախցիներին
20.11.2020 | 14:41

Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից՝ գրել է Միքայել Մինասյանը:


Արցախն ինձ միշտ է զարմացրել։ Զարմանում էի այնտեղ ապրող մարդկանցով, նրանց պրագմատիզմով ու հողին կպած լինելով՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Ու միշտ մտածում էի, որ արցախցու հաջողության և կենսունակության հիմքում իր արմատներին հավատարմությունն ու սերնդեսերունդ փոխանցված պատգամներին ականջալուր լինելն է։
Ցավոք, վերջին 2.5 տարում պարզվեց, որ «նիկոլիզմի» թույնը հասել է նաև Արցախ՝ արցախցիներին կտրելով իրականությունից, զրկելով դարերով կերտված բնազդներից և ջնջելով հիշողությունը։ Արցախը զարմանալիորեն ողջունեց «հեղափոխությունը և նիկոլիզմը»՝ համալրելով դրա վկաների աշխարհագրությունը Երևանից մինչև «գլենդելադոնիռոստով»։
Արդյունքում, ընդամենը 6 ամիս առաջ, հետևելով Նիկոլի ուղիղ «օրհնությանը», արցախցիների ճնշող մեծամասնությունն ընտրեց ծաղրածու և թալանչի Արայիկ Հարությունյանին, մի մեծ մասն էլ՝ իրենց երկրի նախագահի դեմ մահափորձի ու բազմաթիվ վայրագությունների հեղինակ Սամվել Բաբայանին և սորոսածին, բովանդակազուրկ Մասիս Մայիլյանին։ Եվ միայն չնչին տոկոս ձայն ստացան Նիկոլին ընդդիմացող, հող չհանձնող, դավաճանների հետ չգործակցող Վիտալի Բալասանյանն ու ՀՅԴ-ն։


Սա է իրականությունը։ Սա էր արցախցիների գիտակցված ընտրությունը։ Այս «հեղափոխական» հիմքով էլ Արցախը դիմավորեց 2020-ի պատերազմը։ Ու արցախցին պարտվեց նախ իր ընտրության, հետո նոր թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Որովհետև եթե Արցախի նախագահը լիներ ոչ թե ֆեյսբուքաբնակ կապիկ, այլ՝ երկրի ղեկավար, ապա կզբաղվեր պետություն կառավարելով ու պաշտպանելով։ Որովհետև պատերազմի 44 օրվա ընթացքում Արցախի ընտրված ղեկավարության հիմնական գործը Նիկոլի ստի կայսրության ծամածռվող խոսափողի դերն էր։ Արդյունքում արյունով պահված հայրենիքից զրկվեցինք։


Հիմա մի քանի հարց արցախցիներին.
Դուք թուրքի դեմ կռված, հաղթած ու դրանց գյուլի տակ ապրած ժողովուրդ եք, ինչո՞ւ ընտրեցիք սրանց։ Դուք այդ երեքից էլ զզվում էիք։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլն «օրհնեց» ու դուք մոռացաք ով ո՞վ էր։
Դուք գիտեիք ինչ է պատերազմը, գիտեիք, որ կա անվտանգության երեք երաշխավոր. ձեր ղեկավարությունը, Հայաստանն ու Ռուսաստանը։ Թե Հայաստանի ղեկավարը ինչ էր մտածում Արցախի մասին, բազմիցս գրել է, ասել ու 2.5 տարի արել է։ Իր հետ ամեն ինչ պարզ էր։ Ինչո՞ւ ընտրեցիք այդ եռյակին, ես անկեղծ չեմ հասկանում։ Որովհետև դուք նրանց և չէիք սիրում, և գիտեիք, որ նրանք պրոբլեմ ունեն Ռուսաստանի հետ։


Լավ, ընտրեցիք կլոուն Արայիկին, բայց այդ ընթացքում ուղիղ, բաց տեքստով ձեզ ասում էին՝ Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը Ռուսաստանի՝ ձեր անվտանգության երաշխավոր երկրի համար անցանկալի են։ Ավելին, վերջին 30 տարվա մեջ նրանք միակ հայ գործող պաշտոնյաներն են, միակ երկուսը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Ինչո՞ւ ընտրեցիք։
Եվ այսքանից հետո, երբ Նիկոլը միանձնյա, առանց առաջին հերթին ձեզ, ապա հայությանն անգամ տեղյակ պահելու ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարությունը, դրան հաջորդած 4 ամենակարևոր օրերին ձեր երկրի ղեկավարի միակ զբաղվունքը ֆեյսբուքում անընդմեջ հայտարարելն էր, թե ինքն է համոզել Նիկոլին, որ ստորագրի։ Կարծես դա իր կյանքի ամենակարևոր պատիվն է։ Զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, փախստականներով զբաղվելու փոխարեն նա 4 ճակատագրական օր զբաղված է եղել միայն Նիկոլին քծնելով։


Ու հիմա, երբ տասնյակ հազարներով Երևանի հյուրանոցներում և Արցախում մնացել եք անտեր՝ մասնավոր բարերարների ու կազմակերպությունների հույսին, դուք դեռ լուռ եք։
Հադրութցիներ, դուք այլևս ոչինչ չունեք. ո՛չ հայրենիք, ո՛չ տուն, ո՛չ հող։ Դուք այս ողբերգությունը ձեր մաշկի վրա առաջին զգացողներն եք։ Լռում եք, որ ի՞նչ լինի։ Մարտունեցիներ, նույնը ձեզ է վերաբերում։


Ձեր ու մեր դժոխքը հայրենիքի կորստով, ցավոք, չի ավարտվում. այն դեռ նոր է սկսվում։ Այս դժոխքի մեղավորն ու պատասխանատուն ձեր երկիրը՝ մեր բոլորի աչքի լույս Արցախը, քանդած Արայիկն է՝ իր Նիկոլով։ Հանձնեցին երկիրը, զոհեցին տղերքին ու մեր հայրենիքը։
Հիմա ուշքի գալու ժամանակն է։ Վերջին շանսը։ Հիշե՛ք, որ առյուծներ եք, ոչ թե անօգնական ինչ-որ բան։ Բզկտե՛ք դավաճանությունն ու արայիկիզմը։ Մաքրե՛ք Արցախը տականքներից։ Միացե՛ք դավաճանների դեմ ցույցերին Հայաստանում։ Խոսե՛ք։ Պայքարեք։ Մի՛ լռեք։
Վերականգնե՛ք ձեր հիշողությունը և վերագտե՛ք ինքնապահպանման բնազդը։ Միայն այդ ժամանակ կսկսվի Արցախի փրկությունն ու վերածնունդը։


Հ.Գ. Հայերն Արցախում ապրել են հազարամյակներով։ Դուք ժառանգել եք այդ հողը ձեր պապերից, ազատագրել եք թուրքերից, բայց պարտվեցիք ինքներդ ձեզ՝ հետ տալով այդ հողերը թուրքերին։
Արթնացեք, որ հայրենիք մնա փոխանցելու ձեր երեխաներին», - գրել է նա:

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ